Ամառային ճամբար. օրերը կարճ են թվում

Ամառային ճամբարը շարունակվում է: Օրերը դառնում են ավելի հետաքրքիր, ստեղծագործ ու մարզական: Շարունակվում են լողավազանի ձևավորման աշխատանքները: Սովորողները մեծ հետաքրքրությամբ “puzzle” են հավաքում պատի վրա. ամեն քարը պետք է հարմարեցնել իր ձևովով մյուսին: Այստեղ չկա պատահական քար: Աշխատանքները արդեն մոտենում են ավարտին: Շուտով ներկելու ենք: Նաև այսօր երգեցինք, պարեցինք, նկարեցինք: Դասավորեցինք և մաքրեցինք տեխնոլոգիայի դասարանը: Լողացինք…

Ճամբարային ուրախ, ստեղծագործական, մարզական օր

Այսօր 3-5-րդ դասարանի սովորողներից կազմված ջոկատի հետ միասին  ճամբարի առաջին օրը, մասնակցելով «Կրթական պարտեզ» նախագծին, ձևավորեցինք լողավազանի տարածքը: 5-րդ դասարանցիները նախապատրաստվում են գրաֆիտիի աշխատանքներին: Adobe Photoshop ձրագրով էսքիզներ պատրաստեցին՝ ավելացնելով ծրագրի կիրառման հմտությունները: Աշխատանքները ավարտելուց հետո լողավազանի ջուրը արդեն տաք էր և սպասում էր իր լողորդներին: Լողից հետո՝ հեծանիվ…